ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը
Հարցադրում. Ինչ, երբ ու ինչու են ուտում մեր երեխաները
Արդեն մի քանի ամիս է հանրապետության 6 մարզերում անցկացվում է «Դպրոցական սնունդ ծրագիրը», որը նախատեսում է հանրապետության առաջինից չորրորդ դասարանների մոտ 50 հազար աշակերտի ապահովվել սննդով:
Այժմ ծրագիրն իրականցվում է մոտ 37 հազար աշակերտի համար, քանի որ, ինչպես պարզաբանեց Պարենի Համաշխարհային ծրագրի բաժնի պատասխանատու Լիանա Խառատյանը, մի շարք դպրոցներում համապաատասխան խոհանոցային պայմաններ չկան:
Տեղական արտադրողների հետ ՄԱԿ-ի ՊՀԿ-ն ունի անցյալ տարվա համագործակցության իր դառը փորձը. Տեղական ալյուր արտադրողից գնել էին մեծաքանակ ալյուր, որը փչացած է եղել և բաժանել են դպրոցներին, սակայն շատ արագ կարողացել են պարզել իրողությունը և կանխել հետագա բարդությունները:
Թե հատկապես տեղական որ արտադրողից էր ձեռք բերվել վատորակ ալյուր` թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թե Լիաննա Խառատյանը հրաժարվեցին պատասխանել: Ալյուրը մինչև գնումը ստուգվել էր Լոնդոնի անկախ լաբորատրոիայում, այնինչ դպրոցներում, երեխաների սեղաններին, հայտնվել էր հինը:
Այս օրերին Երևանում սնունդ դպրոցներին հայրենի ռազմավարությունը մշակելու համար հավաքվել էին միջազգային տարբեր կազմակերպությունների անդամներ, հայրենական դեմքեր։ Ու ներկայացրածը հնարավորինս այս էր` մեր երեխաների մեծ մասը առավոտյան չի նախաճաշում, դպրոցում չեն նախաճաշում։
Լիանա Խառատյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը համագործակցում է առողջապահության նախարարության հետ։ Թեպետ գյուղատնտեսության նախարարության հետ աշխատանքներ չեն իրականացվում, սակայն հետագայում նախատեսվում է օգտվել տեղի փոքր տնտեսություններից` կարտոֆիլ, բանջարեղեն և այլ մթերքներ սննդակարգ ներառելու համար: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունն այսօր դպրոցներին է տրամադրում միայն ձեթ, ալյուր և ընդեղեն:
Հիշեցնենք, որ դպրոցական սննդի ծրագրեր Հայաստանում էլի են գործել։ Նաև` հայրենական գյուղատնտեսության զարգացման հարցը այսօր ամենաբարձր ուշադրության կենտրոնում է և սննդի ազգային պլատֆորմ ստեղծելու իր ծրագրերը կառավարությունը գնահատել է` հավակնոտ։
Այստեղ հետաքրքիր կլիներ նկատել օրինակ, որ Գեղարքունիքի մարզում երեխաներին դպրոցներում ձուկ չի տրվում։ Փաստորեն` լճի կողքը նստած, երեխաները լոբի են ուտում։
«Կառավարության նպատակները հավակնոտ են: Ցանկություն կա ամբողջ երկրի բոլոր տարրական դասարանցիներին ընդգրկել ծրագրում: Դա առայժմ ծրագիր է. լավ ցանկություն»,- Aysor-ի հետ զրույցում շեշտեց Լ. Խառատյանը և քանի որ ծրագիրը բացի հավակնոտ լինելուց նաև ծախսատար է, հայրենի պաշտոնյաները հույս ունեն միջազգային դոնոր կազմակերպություններից գումարների շնորհիվ մշակել դպրոցական սննդի ազգային ռազամավարություն:
Նշենք, որ դպրոցական սնունդ ծրագրին 8 մլն դոլար է փոխանցել Ռուսաստանի Դաշնության գյուղնախարարությունը:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը հույս ունի, որ ծրագիրն ավարտելուց հետո 2013թ.-ից այն շարունակական կլինի:
30.05.2011 Կարդացեք նաև
Մանկական կաթնախառնուրդները, որոնք այսօր կիրառվում են նորածնային և վաղ մանկական սննդակարգում, հատուկ մշակված սննդամթերք են և խորհուրդ են տրվում այն դեպքում...
04.06.2025
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Ինչպե՞ս հասկանալ` բավարարում է այն, և որո՞նք են կաթի անբավարարության պատճառները...
24.10.2023
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները...
17.11.2016
Circulation պարբերականի փոխանցմամբ՝ 2-18 տարեկան երեխաներն օրական պետք է օգտագործեն 6 թեյի գդալից ոչ ավելի (25 գրամ) շաքարավազ: Գիտնականները միևնույն չափաքանակն են առաջարկում տարիքային այդքան մեծ...
05.09.2016
Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ ճաշի ժամն ազդում է ճարպակալման ռիսկի վրա: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ, հայտնում է UPI.com-ը...
30.05.2016
Համակարգչային խաղերն կարող են օգնել երեխաներին օգտակար սովորություններ ձեռք բերել: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության եւ երկրի մի շարք մասնավոր բժշկական հաստատությունների...
12.05.2016
Տեղեկություն հաղորդելու խաղային ձևը կարող է երեխաների մոտ ձևավորել ճիշտ սննդային վարք: Այս մասին հետազոտությունը հրապարակված է Journal of Nutrition Education & Behavior-ում...
11.05.2016
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaKsb6c' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
